Фонд «Армянская инициатива»

Руководитель Фонда “Армянская Инициатива” Айк Агванян в своем блоге поздравил армянских духовных служителей с днем Св. Священников Гевондянов!

Այսօր Սրբոց Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրն է։ Այս առիթով ես շնորհավորում եմ բոլոր հայ քահանաներին, մասնավորապես Ուկրաինայի թեմում ծառայող մեր հայ քահանաներին եւ մաղթում, որպեսզի նվիրումով լցվեն իրենց համայնքի հոգեւոր կյանքի պայծառության, հավատքի զորացման եւ նրանց հայրենասիրական զգացումների եւ ոգու ամրացման աշխատանքներին։

Ավանդության համաձայն՝ այդ օրը բոլոր քահանաների տոնն է: Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից և իրենց բոցաշունչ խոսքերով քաջալերում, ոգի ու ուժ հաղորդում Քրիստոսի եկեղեցու և հայոց ինքնության համար պարսից զորքերի դեմ ոտքի ելած հայ մարտիկներին: Տարիքով ավագը Ղևոնդ Երեցն էր, ում անվան կողքին հայ պատմիչները հիշատակում են նաև Յովսեփ կաթողիկոսի, Սահակ եպս. Ռշտունյացի, Բասենյաց Թաթիկ եպիսկոպոսի, Մուշե կամ Մուշեղ քահանայի, Արշեն երեցի, Սամվել քահանայի, Աբրահամ և Քաջաջն սարկավագների անունները: Վարդանանց հերոսամարտից հետո պարսից Հազկերտ արքան վրեժխնդիր եղավ հայոց քաջերից: Նրա հրամանով նահատակվեցին հայոց քաջարի հոգևորականները: Ղևոնդյանց սրբերի հիշատակը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանին նախորդող երեքշաբթի օրը:

Вам также могут понравиться
Комментарии
Загрузка...