Фонд «Армянская инициатива»

Լիբանանյան գործարար առաքելությունից հետո նոր ներդրումներ են սպասվում

Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակությունն ամփոփել է լիբանանյան գործարար առաքելության արդյունքներն, ըստ որոնց, նոր ներդրումների և Հայաստանում արտադրություններ հիմնելու պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը և «MALIA Group» ընկերությունը հաջող բանակցություններից հետո արդեն փաստաթուղթ են ստորագրել։ Լիբանանյան ընկերությունը որոշել է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում գործող ստարտափերին ծրագրային ապահովման, տեխնոլոգիական լուծումների պատվերներ տալ և վստահել առկա լուծումների սպասարկումը։

Մի քանի այլ պայմանավորվածություններ բանակցությունների կամ քննարկումների փուլում են։ «Tony’s food» ընկերությունը նպատակադրվել է սննդի կիսաֆաբրիկատների համատեղ արտադրություն հիմնել Հայաստանում՝ ռուսական շուկա արտահանելու նպատակով։ «Meptico» ընկերությունը քաղցրավենիքի և խմորեղենի արտադրության համար նախատեսված սննդային հավելումների, փոշիների արտադրություն հիմնելու ծրագիր է կազմել՝ նույնպես ռուսական շուկա արտահանելու նպատակով։

Քննարկումների փուլում է «Mike sports» ընկերության՝ Հայաստանում սպորտային հագուստի և պարագաների արտադրություն սկսելու ծրագիրը։ «Management and Development International Company»-ն նպատակ ունի ներդրումներ կատարել ՀԶՀ-ի մշակած նախագծերում։

Արտաշատում լիբանանյան «Bycop home textiles» ընկերությունն արդեն հիմնում է տեքստիլի արտադրություն (բիզնես ծրագիրն այցի հետ կապված չէ), որի ընթացքում ՀԶՀ թիմը խոստացել է աջակցել հետսպասարկման իր ամբողջ գործիքակազմով։

Вам также могут понравиться
Комментарии
Загрузка...