Հետադարձ կապ
+3 8 068 007-84-84
Email: armenian.initiative.ad@gmail.com
Կայք: fai.com.ua
Օդեսայի հայկական առաջին եկեղեցին կանգնեցվեց 1844 թ-ին Օդեսայի հայկական հանրության կողմից հավաքագրված միջոցների շնորհիվ եւ գտնվում էր Բազարնայա եւ Եկատերինյան փողոցների խաչմերուկում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում շենքը քանդվեց եւ այդ տեղում կառուցվեց հինգ հարկանի բնակելի շենք: 1993 թ. Գագարինի հովտում հատկացվել է նոր հայկական եկեղեցու շինարարության հողամաս, իսկ 1995 թ. նոյեմբերին Սբ. Գրիգոր Լուսավորիչ անունով եկեղեցին օծվել է եւ բացել իր դռները ծխականների առջեւ:
2008 թ. նոյեմբերին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից բացվեց Հայկական մշակութային կենտրոնը, որը կոչվեց Օդեսայում հայտնի գիտնական Լեւոն Քալուստյանցի անունով: Դա ոչ միայն գեղեցիկ շենք է, այլեւ համայնքի մշակութային կյանքի կենտրոն: Այստեղ գործում է կիրակնօրյա դպրոց, կիրակնօրյա մանկապարտեզ, ազգագրական թանգարան, գրադարան, տարբեր ակումբներ, ինչպես նաեւ դասավանդվում են ազգային արհեստների դասեր:
Հաջորդ գրառում