«Հայկական նախաձեռնություն» հիմնադրամ

Մատուռ Սուրբ Աստվածածին (Լուգանսկ)

0 289

19-րդ դարի վերջում դեպի Լուգանսկ են ներգաղթել Նոր Նախիջևանի հայերի մի մասը, իսկ ավելի ուշ գաղութը համալրվել է նաև Արևմտյան Հայաստանից: Զբաղվել են նրանք հիմնականում արհեստագործությամբ և  առևտրով: 1885 թ. տեղի հայերը դիմել են Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմին՝ աղթոքի տուն և ծխական դպրոց կառուցելու, ինչպես նաև մշտական հոգևորականի նշանակման համար: 1887 թ. Սինոդը որոշում է աղոթքի տան կառուցման հարցերը հանձնել բարձրագույն հոգևոր իշխանության ուշադրությանը: 1889թ. ծխի անդամները տարածք են վարձում աղոթքի տան համար և նույն ժամանակ Լուգանսկում մշտական հոգևորական է նշանակվում: 1911 թ. մայիսի 18-ին թեմը դիմել է Սինոդին աղոթքի տան տարածքի ձեռք բերման թուլյտվություն ստանալու համար և 1912 թ. սկզբին դրական պատասխան է ստացել: 1911 թ. աղոթքի տան սեփականությունից միջոցներ են տրամադրվել դպրոցի հիմնադրման համար: Սակայն միջոցների անբավարարության և համայանքի սակավության պատճառով հնարավոր չի եղել իրականացնել այդ գաղափարը: Խորհրդային միության տարիներին աղոթքի տունը պետականացվել է: Ուկրաինայի անկախությունից հետո Լուգանսկում հաստատվել է համայնքային կառույց։ 2001 թ. սեպտեմբերի 8-ին՝ Հայաստանում քրիստոնեության պետական կրոն ընդունման 1700-ամյակի տոնակատարությունների շրջանակներում, օրհնվել են նոր կառուցվող եկեղեցու հիմքերը: Շինարարությունն ավարտվել է 2005 թ.:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ
Մեկնաբանությունները
Loading...