Հետադարձ կապ
+3 8 068 007-84-84
Email: armenian.initiative.ad@gmail.com
Կայք: fai.com.ua
ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված GSP+ եւ ԱՄՆ, Կանադայի, Ճապոնիայի, Նորվեգիայի եւ Շվեյցարիայի կողմից տրամադրված GSP առեւտրի ռեժիմը կարող է զգալիորեն նպաստել հայ-ղազախական ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը եւ արտահանման-ներմուծման տեսականու ընդլայնմանը։
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 28-ին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում ստորագրվել է առեւտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի արձանագրությունը:
Այն ստորագրել են հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը եւ ղազախական կողմի համանախագահ, Ղազախստանի ներդրումների եւ զարգացման նախարար Ժենիս Կասիմբեկը։
Համանախագահները նաեւ առանձնազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են համագործակցության հեռանկարները՝ ընդգծելով առեւտրաշրջանառության աճի համար նպաստավոր ոլորտներում համագործակցության խթանման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ նախորդ նիստից հետո անցած ժամանակահատվածում հանձնաժովի կողմից որոշակի աշխատանք է իրականացվել Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
Հայկական կողմը տեղեկացրել է ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված GSP+ եւ ԱՄՆ, Կանադայի, Ճապոնիայի, Նորվեգիայի եւ Շվեյցարիայի կողմից տրամադրված GSP առեւտրի ռեժիմի մասին, ինչը կարող է զգալիորեն նպաստել հայ-ղազախական ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը եւ արտահանման-ներմուծման տեսականու ընդլայնմանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել Աստանայում եւ Ալմաթիում «Հայաստան-Ոսկերչական տուն» առեւտրացուցահանդեսային տաղավարների կազմակերպման եւ երկու երկրներում անցկացվող ցուցահանդեսներին ու տոնավաճառներին հայաստանյան եւ ղազախական ընկերությունների մասնակցությանն աջակցելու հարցերը։
Արձանագրության առանձին կետով կողմերը պայմանավորվել են հանձնաժողովի հետագա աշխատանքում հատուկ ուշադրություն դարձնել երկու երկրների տարածաշրջանների՝ հայկական մարզերի եւ ղազախական ակիմատների, միջեւ կապերի ստեղծմանը եւ աջակցել համագործակցությանը տարբեր ոլորտներում։
Հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2018 թվականին՝ Աստանայում։
Աղբյուրը ` NEWS.am
Հաջորդ գրառում