«Հայկական նախաձեռնություն» հիմնադրամ

Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցի

0 140

Եկեղեցու հիմքը դրվել է 2003 թվականի հունիսի 22-ին: 2017 թվականի օգոստոսի 22-ին տեղի ունեցավ խաչերի եւ զանգերի օծումը: Օծման արարողությունը վարում էր Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Ներկայումս եկեղեցական պատարագները եւ ծիսակատարությունները կատարվում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մատուռում, որը գտնվում է եկեղեցու տարածքում:

2013 թվականին տաճարին կից  բացվել է հայկական մշակութային կենտրոն և «Վարդուհի» կիրակնօրյա դպրոցը, որտեղ բոլորը, անկախ տարիքից եւ ազգությունից, կարող են անվճար սովորել հայոց լեզու և գրականություն, պատմություն, հաճախել երգի և ժողովրդական պարերի խմբակներ: Կենտրոնի պատերի ներքո կազմակերպվում են ցուցահանդեսներ, համերգներ, վարպետության դասեր, հոգևոր զրույցներ:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ
Մեկնաբանությունները
Loading...