«Հայկական նախաձեռնություն» հիմնադրամ

ՀԶՀ. Բիզնեսի համար պետությունը դանդաղ է աշխատում

0 107

Բիզնեսի համար պետությունը դանդաղ է աշխատում: Այս մասին դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Զարգացման հիմնադրամի տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը՝ պաասխանելով հարցին, թե ինչ խնդիրների են բախվում սկսնակ գործարարները, գրում է  News.am :

«Ամբողջ աշխարհում է այդպես. միշտ էլ բիզնեսի համար պետությունը դանդաղ է աշխատում: Մենք խնդիրներ ենք ունենում նաեւ վարչարարության հետ, օրինակ, փաստաթուղթն օրենքով տրամադրվում է մինչեւ 30 օրվա ընթացքում, մենք զանգահարում ենք եւ խնդրում, որ օրենքով սահմանված կարգով մաքսիմալ շուտ տրվի այդ թուղթը: Հաջորդ խնդիրը կախված է մաքսայինի, հարկայինի հետ: Օրինակ, լինում են դժգոհություններ տույժերի հետ կապված, մեր հիմնադրամը խնդիրը քննարկում է հարկայինի հետ եւ փորձում խնդրին լուծում տալ, իհարկե, օրենքի շրջանակում»,- ասաց Արմեն Ավակ Ավակյանը:

Արմեն Ավակ Ավակյանի խոսքով, սկսնակների համար երբեմն խնդիր է առաջանում նաեւ օրենքների չիմացության հետ:

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ
Մեկնաբանությունները
Loading...