Հետադարձ կապ
+3 8 068 007-84-84
Email: armenian.initiative.ad@gmail.com
Կայք: fai.com.ua
Իրանը Հայաստանի հետ սահմանին երկու էլեկտրակայան կկառուցի: Այս մասին հայտարարել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալիռեզա Դաեմին, հաղորդում է IRNA-ն:
Նրա խոսքով՝ Իրանը սահմանամերձ Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայան եւ արեւային էլեկտրակայան կկառուցի:
«Հայաստանի եւ Իրանի սահմանին իրանական ընկերությունները նաեւ 50 մվտ հզորությամբ արեւային էլեկտրակայան են կառուցում», – ասել է Դաեմին:.
Նա հավելել է, որ այժմ աշխատանքներ են ընթանում Իրան-Հայաստան 400 կվ հզորությամբ նոր էլեկտրափոխանցման գծի ուղղությամբ:
Դաեմին նաեւ նշել է, որ միջկառավարական հանձնաժողովը երկու երկրների միջեւ տնտեսական կապերի ամրապնդման եւ խորացման հարցում կարեւոր դեր է խաղում: «Մեր քաղաքականությունն է ամրապնդել կապերը հարեւան Հայաստանի հետ», – ընդգծել է Դեմին:
աղբյուրը NEWS.am
Նախկինում
Հաջորդ գրառում