Հետադարձ կապ
+3 8 068 007-84-84
Email: armenian.initiative.ad@gmail.com
Կայք: fai.com.ua
Հայաստանի նախագահը կդադարի որոշել տեղեկությունները պետական գաղտնիք որակելու եւ դրանք այլ երկրներին փոխանցելու կարգը: «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների օրինագիծը հավանության արժանացավ կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում: Այս գործառույթը կփոխանցվի կառավարությանն ու խորհրդարանին, քանի որ բարեփոխված Սահմանանդրության համաձայն՝ նախագահի լիազորությունները կտրուկ կրճատվում են օրենսդիր եւ գործադիր իշխանությունների օգտին: Գործող նախագահ Սերժ Սարգսյանը իր լիազորությունները կպահպանի մինչեւ երկրորդ ժամկետի լրանալը՝ 2018 թվականի ապրիլի 9-ը:
աղբյուրը news.am