«Հայկական նախաձեռնություն» հիմնադրամ

«Հայկական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամը հիմնադրվել է 2016 թ. դեկտեմբերին: Հիմնադրամը հանդիսանում է համաուկրաինական բարեգործական կազմակերպություն, որը ստեղծվել է համապատասխան Ուկրաինայի «Բարեգործության և բարեգործական կազմակերպությունների մասին» օրենքի՝ հիմնված oրինականության, մարդկության, ընդհանուր հետաքրքրությունների և իր անդամների հավասար իրավունքների, հրապարակայնության, կամավոր և ինքնակառավարման սկզբունքների վրա: Հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է և չունի շահույթ ստանալու նպատակ:

 

Հիմնադրամի առաքելությունը

Հայերի և հայկական կազմակերպությունների համախմբումն է Հայաստանի զարգացման նպատակով, ինչը հնարավոր է միայն ամբողջ աշխարհում, մասնավորապես Ուկրաինայում հայկական սփյուռքի առաջանցիկ զարգացման դեպքում: Հայ երիտասարդների աջակցությունն է, վերջիններիս `գործարարներ, հասարակական և / կամ քաղաքական գործիչ դառնալու ձգտման մեջ: Հայկական հասարական կազմակերպության նոր մոդելի ստեղծումն է, որտեղ ներգրավված կլինեն Ուկրաինայի հայերի մեծամասնությունը:

Իր առաքելությունն  իրականացնելու համար հիմնադրամը համագործակցում է ինչպես ֆիզիկական անձանց, այնպել էլ իշխանության ներկայացուցիչների, ԶԼՄ-ների, շահույթ հետապնդող և չհետապնդող կազմակերպությունների հետ:

 

Մեր արժեքները

Անտարբեր չլինելը –  մենք գիտենք, թե ինչպես պետք է լսել և ունկնդրել, այդ իսկ պատճառով ձգտում ենք օգնել, աջակցել, ցուցաբերել օժանդակություն

Պատասխանատվություն – մենք պատասխանատվություն ենք կրում մեր գործողությունների արդյունքի համար:

Արդյունավետություն – մենք նպատակ ունենք հասնել սահմանված նպատակներին:

Թափանցիկություն – մենք բաց ենք հասարակության համար, նոր գաղափարների, գործընկերության համար:

Մեր խնդիրները

– Սոցիալական նշանակություն ունեցող նախագծերի ստեղծում և իրականացում, այդ թվում `Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության, Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան և Ուկրաինայի այլ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

– Մի կառույցի ստեղծում, որը կպաշտպանի և լոբբինգի հայերի ու հայ ժողովրդի ընկերների շահերը Ուկրաինայում.

– Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների զարգացմանն ուղղված  օժանդակություն եւ աջակցություն

– Աջակցություն հասարակական կազմակերպություններին, որոնք իրականացնում են Ուկրաինայում հայկական մշակույթի տարածման ծրագրեր:

 

X