«Հայկական նախաձեռնություն» հիմնադրամ

Տեր Տադեոս Գեւորգյան

0 208

Ծնվել է 1950 թ. հոկտեմբերի 17-ին Բաքվում: 1987թ  ավարտել է Էջմիածնի աստվածաբանական ակադեմիան: 1988 թ. մայիսի 22-ին  Մայր աթոռ Սուրբ Էջմիածում ձեռնադրվել է քահանա:

1988 թվականին Սիսիանի (Հայաստան) Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգեւոր հովիվն էր:

1989 թվականին Վազգեն Ա կաթողիկոսի Հայրապետական ​​օրհնությամբ նա կամավոր գնացել է Լեռնային Ղարաբաղ հոգեւոր ծառայության եւ նշանակվել Մարտակերտի, իսկ հետո  Շուշիի շրջանի հովիվ: Վերականգնվել է XVIII դարի Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցին Ստորին Օրաթաղ գյուղում:

Ուկրաինայում ապրում է 1994 թվականից սկսած: 1994 թ. սեպտեմբեր 15-ին Եվպատորիայում (Ղրիմ) նա նշանակվել է Սուրբ Նիկողայոս  եկեղեցու հոգեւոր հովիվ, որտեղ նա ծառայել է 5 տարի: 1999 թ. վերադարձել է Հայաստան եւ 1,5 տարի ծառայել որպես  Կոտայքի թեմի հոգեւոր հովիվ:

2001թ ապրիլի 19-ին Լվովում նշանակվել հայկական Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման եկեղեցու հոգեւոր հովիվ, ուր մինչ օրս անփոփոխ ծառայում է:  Իր ծառայության ընթացքում, նա ստեղծել է  «Սաղմոս» Ծիսական երգչախումբը ստեղծվել (դիրիժոր՝ Ա. Շկրաբյուկ), հրատարակվել է 5 գիրք ու գրքույկներ, որի երկուսի («Հայ Եկեղեցու տոները» եւ «Լվովի հայկական Եկեղեցին. Նախապատմությունը եւ ներկան») հեղինակն ուղղակիորեն Տեր Թադեւոս Գեւորգյանն է: Ինչպես  նաեւ իր ծառայության ժամանակ վերականգնվել է«Հիսուս Քրիստոսը խաչը տանելիս» քանդակը, որը հուշարձան է՝ նվիրված հայ արքեպիսկոպոս Սամուել Ստեֆանովիչին, վերականգնվել են Պողոս եւ Հովհաննես առաքյալների վիտրաժները, ապահովվել է  Մայր տաճարի ջեռուցումը, կապիտալ վերանորոգվել է  հայկական մշակութային կենտրոնը եւ մի շարք եկեղեցական շենքեր:

2014 թ. պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով:

 

Կոնտակտային տվյալներ `+380 32 2 975 428

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ
Մեկնաբանությունները
Loading...