«Հայկական նախաձեռնություն» հիմնադրամ

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման հայկական տաճարը (Լվով)

0 175

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման հայկական տաճարը կառուցվել եւ օծվել է 1363 եւ 14-րդ դարի կեսերից սկսած հանդիսանում է հայ արքեպիսկոպոսների նստավայրը: Իր գոյության ընթացքում տաճարը ձեւափոխվել եւ վերակառուցվել է բազմիցս: Սակայն դարեր շարունակ նա մնացել է Լվովի հայ համայնքի կրոնական եւ մշակութային կենտրոն:

Խորհրդային տարիներին 1946 թ. հայկական տաճարը փակվեց եւ ծառայեց որպես ազգային թանգարանի պահեստարան: 2000 թ. հունվարին տաճարը վերադարձվել է Հայ առաքելական եկեղեցուն, իսկ 2001 թ. ապրիլի 20-ին առաջին Պատարագն է մատուցվել երկարատեւ ընդմիջումից հետո: 2003 թ. մայիսի 18-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը օծեց տաճարը:

Մեկնաբանությունները
Loading...