Հետադարձ կապ
+3 8 068 007-84-84
Email: armenian.initiative.ad@gmail.com
Կայք: fai.com.ua
«Հայկական նախաձեռնություն» ԲՖ նախագահ
2007 թվականից սկսած հանդիսանում է ակտիվ Կիեւի Հայկական Համայնքի եւ Ուկրաինական Թեմի Հայ առաքելական եկեղեցու մասնակից: 1) 2011թ գլխավորել է «Ուկրաինական Թեմի Հայ առաքելական եկեղեցու եկեղեցական երիտասարդություն» կազմակերպությունը Մասնակցել է երկրորդ համաշխարհային համաժողովին Ծաղկաձորում, ղեկավարել է Ուկրաինայի պատվիրակությունը Հայր Հուսիկի վերահսկողությամբ 2014թ ընտրվել է Կիեւի Հայկական Համայնքի Կառավարման անդամ 3 տարի ժամկետով 2014թ ընտրվել է Կիեւի Հայկական Համայնքի նախագահի առաջին տեղակալ 2) 2014թ Արքէպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանի կողմից ստացել է հաստատում Կիեւում հայկական եկեղեցու կառուցման համար: 2014թ հուլիսից մինչ 2016թ փետրվար ամիսը կոորդինացրել եւ կազմակերպել է շինարարությունը, ինչպես նաեւ աշխատանքներ է վարել բարեգործների հետ 3) 2014թ ներկայացրել է Կիեւի Հայկական Համայնքը Երեւանում տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք 5-րդ համահայկական համաժողովին՝ նվիրված ցեղասպանության 100-րդ տարելիցին, որըն մասնակցում էին աշխարհի 50 երկրներում ձեւավորված տարածաշրջանային գրեթե բոլոր հանձնախմբերի պատասխանատուները: 4) 2014թ սեպտեմբերի 21-ին ներկա է եղել ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ՀՀ Նախագահի ընդունելությանը: 5) 2014թ եղել է Ուկրաինայի Հայոց թեմի աշխարհիկ պատգամավոր Եկեղեցական Ներկայացուցչական 5-րդ ժողովին: Կիեւի Հայկական Համայնքի շրջանակներում կազմակերպել է հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցատախտակների տեղադրումը Կիեւ քաղաքում: Գլխավորել է երիտասարդական կազմակերպության «Ֆլեշ Մոբ» նախագիծը՝ նվիրված հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ուկրաինական հեռուստատեսության պատմության մեջ առաջին անգամ եղավ ուղիղ եթեր եւ հնչեց «Հայերի ցեղասպանություն» արտահայտությունը: Լինելով Կիեւի Հայկական Համայնքի նախագահի առաջին տեղակալ՝ սկիզբ է դրել հետեւյալ նախագծերին՝ 1. Գրիգոր Նարեկացու անվան ուսումնական կենտրոն 2. Մանկական ակումբ «Կուբիկ-ռուբիկ» 3. Աշխարհի ազգերի պարային անսամբլ 4. Սպորտային կոմիտե (մասնակցել է Ուկրաինայի հավաքականի կազմավորման եւ 2015թ Համահայկական խաղերին պատրաստվելու գործընթացին ) 5. Բացել է Կիեւի Հայկական Համայնքի Ներկայացւոցչությունը Հայաստանում 2016թ նոյեմբերին հիմնել է «Հայկական Նախաձեռնություն» Բարեգործական կազմակերպությունը 1) Ֆոնդը կազմակերպել է բարերարների ֆինանսական մասնակցությունը Կիեւի Սրբոց Նահատակներ հայկական եկեղեցու կառուցման մեջ 2) Մեկնարկել է «Օգնության ձեռք» նախագիծը, որը մատուցում է անվճար իրավաբանական եւ փաստաբանական օգնություն հայերին եւ ուկրաինացիներին 3) Մինչ 2017թ սեպտեմբերի 15-ը կմեկնարկի Ֆոնդի կայքը: Սա մի ունիկալ հարթակ է, որը կլուսաբանի ֆոնդի, եկեղեցական եւ հայկական հասարակական կազմակերպւոթյունների, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների գործունեությունն Ուկրաինայում: Կլինեն նաեւ լուրեր դեսպանատան, Սփյուռքի նախարարության եւ հայկական համաշխարհային կազմակերպությունների աշխատանքների մասին. 4) ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնական հրավերով մասնակցելու է Հայաստան-Սփյուրք 6-րդ համաժողովին եւ ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին նվիրված ՀՀ Նախագահի ընդունելությանը:
«Հայկական նախաձեռնություն» ԲՖ փոխնախագահ