Фонд «Армянская инициатива»

Շնորհավորում եմ Հայոց պետականության 100-ամյակի կապակցությամբ

Շնորհավորում եմ հայ ազգին Հայոց պետականության 100-ամյակի կապակցությամբ: 1918 թվականի մայիսի 26-ին, Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հյաստանը լիակատար ոչնչացումից: 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում՝ Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական հանրապետությունը:

Հայաստանի Հանրապետությունն ընդամենը 2 տարվա կյանք ունեցավ՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը ձեռք բերելով անկախություն, սկիզբ դրեց մի նոր կյանքի:  ՀՀ անկախության հռչակման տարիների ընթացքում տեղի ունեցավ հայ ազգի սպիտակ Ցեղասպանությունը:Մասնավորապես, զանգվածային արտագաղթ հայրենիքից:Այս անգամ հայ ազգի թշնամին թուրքանման հայերն էին: Անկախ Հայաստանի 3 նախագահները ստեղծեցին բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի ՀՀ-ից հեռանան տաղանդավոր և գործունյա հայերը: Այս տարի խորհրդանշական է ոչ միայն Հայոց պէտականության 100-ամյակով, այլև հայ ազգի ձեռք բերված նոր հաղթանակով, որի անունն է «Թավշյա հեղափոխություն»:

Կարելի է ասել, որ «Թավշյա հեղափոխության» հիմք կազմող երիտասարդ սերունդը սկիզբ դրեց նոր Հայաստանի ձևավորմանը: Հետհեղափոխական Հայաստանի գաղափարախոսությունը դարձավ ոչ արևմտամետ, ոչ էլ ռուսամետ, այլ  հայամետ:  Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հիմնական ուղիներից մեկը դարձավ սփյուռքի ներգրավումը Հայաստանի զարգացման մեջ և ներգաղթի ծրագրերը:

Այսоր մենք վստահորեն կարող ենք ասել, որ իսկապես նայում և շարժվում ենք դեպի լուսավոր և պայծառ ապագա:

 

Вам также могут понравиться
Комментарии
Загрузка...
X